Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ցույց անցկացրին կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման:
«Գառնու սիմվոնիա»-ն քարհանք չէ», «Պահանջում ենք պատժել մեղավորներին» ու այլ գրություններով պաստառներին նաեւ փակցված էին լուսանկարներ, ուր պարզ երեւում էին կտրատված եւ տեղ-տեղ փչացված ժայռերը, ինչպես նաեւ քարերը հատող բանվորները:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից «Տարածաշրջանային զարգացման կենտրոն. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի փոխանցմամբ, իրենց անցկացրած հետաքննությունը վերհանել է երկու վարկած:
Առաջինի համաձայն` քարերը տարվում են Արտաշատ:
«Մեր ոչ ճշգրտված տեղեկությունների համաձայն, այնտեղ Հովիկ Աբրահամյանը եկեղեցի է կառուցում: Այդ եկեղեցու, թե դրա սալահատակի շինարարության վրա գնում, թե ինչ-որ առաձնատան, մենք դա դեռ չենք ճշտել: Բայց, ամեն դեպքում, այդ քարերը տարվում են Արտաշատ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Այվազյանը:
Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, մինչդեռ, այսօր ցանկություն հայտնեց ընդունել ցուցարարներին, սակայն ակցիայի կազմակերպիչները գերադասեցին շարունակել իրենց ծրագրված երթը դեպի գլխավոր դատախազություն` հանձնելով համապատասխան նամակ: Նամակը հանձնվել է Քաղաքացիների ընդունելության եւ հերթապահության բաժնի պետ Ժաննա Կոտիկյանին: Վերջինս ասել է, որ ստացված բողոքը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա կդարձնեն:
Ավելի ուշ Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք որոշեցին չգնալ փոխվարչապետի հետ հանդիպման, քանի որ իրենց բողոքն ավելի շատ դատախազությանն է ուղղված` մեղավորներին գտնելու եւ պատժելու պահանջով:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը Հովիկ Աբրահամյանի անունից փոխանցեց, որ վերջինիս հովանավորությամբ Արտաշատում իսկապես կառուցվում է եկեղեցի, սակայն` ո’չ Գառնու քարերով, եւ «ընդհանրապես որեւէ պետական պաշտոնյա նման բան չէր անի»:
Մյուս վարկածի համաձայն, քարերի մի մասն էլ օգտագործվում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի` Գառնու ձորում կառուցվող առանձնատան համար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փարավոն Միրզոյանը ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քարերով է կառուցվում իր տունը:
«Ես չգիտեմ ինչ քար են բերել, որտեղից են բերել, բայց նմանատիպ քար է», - ասաց նա: - «Ես որեւէ մեկին չեմ պատվիրել, որ ինձ նման քար բերեն»:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ - Հայաստան»-ը հաճախ է անդրադառնում բնապահպանական խնդիրներին: Պատճառներից մեկն էլ այն է, որ բնապահպանական ու, թերեւս, ոչ միայն բնապահպանական չարաշահումները Հայաստանում որպես կանոն հետեւանք են կա’մ պաշտոնի չարաշահման, կա’մ պարզ կաշառակերության արդյունքում ի հայտ եկած կոռուպցիոն երեւույթի: Եթե Հայաստանում որեւէ խոշոր բնապահպանական խախտում է տեղի ունենում, դժվար է հավատալ, որ դա ինչ-որ մեկի ինքագործունեության արդյունքն է: Նման երեւույթի հետեւում որպես կանոն կոռուպցիան է:
«Կարծում եմ, որ մեծ մասամբ խոշոր դեպքերում այնտեղ միշտ պաշտոնի չարաշահման դեպքեր առնչվում են», - ասաց Սոնա Այվազյանը եւ, կոնկրետ «Գառնու սիմֆոնիա»-ի մասին հավելեց. - «Բայց սա բնապահպանական չէ, սա իրավասությունների գերացանցում է միանշանակ: Սա կոռուպցիա է»:
Աննա Սաղաբալյան