Մատչելիության հղումներ

Վաղը կկայանա Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստը


Վաղը Լյուքսեմբուրգում կկայանա Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստը նախագահելու է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունեսը:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Եվրամիության խորհրդի հաջորդ նախագահող երկրի` Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Չորեքշաբթի օրը Վարդան Օսկանյանը Փարիզում ելույթով հանդես կգա ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում:

Այսօր Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելում մասնակցելու է Եվրոպահայերի երկրորդ համագումարին, որտեղ նախատեսված է նրա ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG