Մատչելիության հղումներ

Չեխիայում բնակվող երկու ընտանիքները պատրաստվում են փոխանակել իրենց 10-ամսական երեխաներին


Ընտանիքներից մեկի հայրը` սեւահեր ու մուգ մաշկով վարորդը, շուտով զարմանում է, թե ինչու է իր աղջիկը շիկահեր ու կապուտաչյա, եւ կասկածները փարատելու համար ԴՆԹ-ի միջոցով փորձում է պարզել` արդյո՞ք նորածինն իր դուստրն է: Պարզվում է, որ ոչ, ու արդյունքում ամուսինը կնոջը մեղադրում է դավաճանության մեջ:

Կինն էլ, իր հերթին, ապացուցելու համար, որ ինքն արդար է, հանձնում է ԴՆԹ-ի թեստ ու պարզվում է, որ մոր հետ էլ երեխան ոչ մի արյունակցական կապ չունի:

Ահաբեկված ծնողները դիմում են ծննդատուն, ու ամեն ինչ պարզ է դառնում:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG