Մատչելիության հղումներ

«Վավաշոտ» սիրամարգը


«Համոզված լինելով, որ իր առջեւ իսկական էգ թռչուն է՝ սիրամարգը մի քանի անգամ հարձակվել է «Լեքսուս»-ի վրա եւ «էգի» անտարբերությունից վիրավորված՝ սկսել է կտցահարել մեքենան, ինչի արդյունքում դրա վրա տգեղ հետքեր են մնացել», - հաղորդում է գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսության Բրիջուոթեր ավանում: Մեքենան կայանված է եղել այնտեղ բնակվող մեծահարուստ ազնվական Բենջամեն Սլեյդի առանձնատան հարեւանությամբ: Սլեյդն իր պարտեզում սիրամարգ է պահում, որին երբեմն թույլատրում են դուրս գալ փողոց:

«Լեքսուս»-ի տերը Սլեյդի աշխատողներից է: Սլեյդը իր առանձնատան պատին փակցրել է ցուցանակ, որը վարորդներին նախազգուշացնում է «կապույտ գույնի մեքենաներին սպառնացող վտանգի մասին»:

Այժմ Բենջամեն Սլեյդն ապահովագրական ընկերությանը փորձում է համոզել` 4 հազար ֆունտ ստեռլինգի փոխհատուցում վճարել մեքենայի տիրոջը:

«Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ սիրամարգը սիրահարվել է այդ չարաբաստիկ «Լեքսուս»-ին: Նա ի զորու չէ զսպել իր ցանկությունները, նա այնքան հուժկու հարվածներ է հասցրել մեքենային, որ այն պարզապես պետք է հիմնովին նորոգել», - պարզաբանել է անգլիացի ազնվականը:

«Հասկանում եմ, որ «Լլոյդ» ապահովագրական ընկերությունը բավական շփոթված վիճակում է», - ասել է Սլեյդն ու հավելել. - «Ապահովագրական ընկերությունները ամենազարմանալի դեպքերի համար են հատուցում վճարում, բայց, հավանաբար, առաջին անգամ են քննարկելու մեքենայի վրա սիրամարգի սեռական հարձակման գործ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG