ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության է դրվելու այս տարի:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե դրա համար պատեհ ժամանակ չի ընտրված` Փելոսին ընդգծել է. - «Ես Կոնգրեսում եմ 20 տարի, եւ 20 տարի մարդիկ ասել են նույն բանը»:
«Ինչու դա անել հիմա՞: Քանի որ երբեք լավ ժամանակ չի լինում, եւ ամբողջ դեմոկրատական ղեկավարությունը պաշտպանել է դա», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Նենսի Փելոսին:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քվեարկության կդրվի մինչեւ Գոհաբանության օրը` նոյեմբերի 22-ը:
«Թրքիշ դեյլի նյուս»-ը, սակայն, վկայակոչելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրները, այսօր գրել է, թե Նենսի Փելոսին կարող է բանաձեւը քվեարկության դնել հենց եկող շաբաթվա ընթացքում:
Հոկտեմբերի 10-ին հավանություն տալով օրինագծին` Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը ճանապարհ հարթեց պալատի լիագումար նիստում հարցը քննարկելու համար, ինչը առաջ բերեց թուրքական կողմի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի կտրուկ հակազդեցությունը:
Դատապարտող հայտարարություններից անցնելով կոնկրետ քայլերի, Թուրքիան երեկ հետ է կանչել Միացյալ Նահանգներում իր դեսպան Նաբի Սենսոյին, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Բիլմանի խոսքերով` «խորհրդակցելու» նպատակով:
«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ, Բիլմանը նաեւ տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը հրավիրվել է թուրքական դիվանագիտական գերատեսչություն, որտեղ թուրք պաշտոնյաները նրան իրենց մտահոգություններն են փոխանցել կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներկայումս դիտարկում է հնարավոր պատասխան քայլերի մի ցանկ, որը կարող է հրապարակվել առաջիկա օրերին:
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ջանքեր է գործադրում` մեղմելու թուրք - ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը եւ կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից: