ԱՄՆ-֊ի փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետ քննարկելու է Կոնգրեսի հանձնաժողովում երեկ ընդունված բանաձեւը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
Նա ասել է նաեւ, որ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մտադիր է այսօր հեռախոսով կապվել Թուրքիայի ղեկավարների հետ:
Բերնսի վկայությամբ՝ թուրքերը ի պատասխան բանաձեւի հաստատման «կոնկրետ սպառնալիքներ չեն առաջադրում»:
«Հուսով եմ, որ հիասթափությունը կսահմանափակվի հայտարարություններով»,֊ - ասել է նա:
«Թուրքական կառավարության ղեկավարները գիտեն, որ Միացյալ Նահանգներում գոյություն ունի իշխանության տարանջատում, որ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն է ընդունել բանաձեւը եւ որ այդ գործողությունը չի վայելում նախագահ Բուշի եւ մեր իշխանության գործադիր ճյուղի աջակցությունը»,֊ - «Ասոշիեյթեդ փրես»֊ին ասել է Նիկոլաս Բերնսը: