Ստամբուլի դատարանը այսօր «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ եւ նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: «Անատոլիա» գործակալության վկայությամբ, նույն պատիժն է սահմանվել նաեւ «Ակոս»-ի մեկ այլ աշխատակցի` Սարգիս Սերոբյանի նկատմամբ:
Պայմանական պատիժ կիրառելու որոշումը դատարանը կայացրել է` հաշվի առնելով Դինքի եւ Սերոբյանի` նախկինում դատված չլինելու հանգամանքը:
Հայազգի լրագրողները դատարանի առջեւ էին կանգնել «Ակոս»-ում Հրանտ Դինքի հարցազրույցներից մեկը վերահրատարակելու համար: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով, որով ժամանակին քանիցս մեղադրվել էր նաեւ Հրանտ Դինքը:
Հրանտ Դինքը հիշյալ հարցազրույցը տվել էր 2006 թվականի հուլիսին` իր սպանությունից կես տարի առաջ: