Մատչելիության հղումներ

Թուրքերը բողոքում են


Այսօր Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ տեղի են ունեցել ցույցեր, որոնց մասնակիցները բողոքել են Կոնգրեսի հանձնաժողովներից մեկում այսօր քննարկվելիք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ բողոքի գործողություններին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

«Անատոլիա» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում ամերիկյան դեսպանատան դիմաց ձախակողմյան Աշխատավորական կուսակցության անդամները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել:

Իսկ NTV հեռուստակայանը վկայում է, որ մոտ 200 մարդ բողոքի ցույց է կազմակերպել Ստամբուլում ԱՄՆ-֊ի հյուպատոսարանի առջեւ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծն այսօր Երեւանի ժամանակով ժամը 22:30 քննարկման է դրվելու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում: Ամերիկայի հայկական կազմակերպությունները տեղեկացնում են, որ քննարկումը հնարավոր է դիտել ինտերնետի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG