Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները ժամանելու են Երեւան


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով երկուշաբթի օրը Երեւան կժամանեն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Հոկտեմբերի 16-ին նրանց կընդունեն նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը հյուրերը Ռուբեն Հայրապետյանի հետ կմասնակցեն Աճառյան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը, ինչից հետո կայցելեն «Բանանց» ակումբի կողմից շահագործվող մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում:

Երեւանից մեկնելուց առաջ Բլատերը եւ Պլատինին կհանդիպեն լրագրողների հետ:


Միսակ Կրկիաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG