Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Իսրայելին կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը


Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այսօր կոչ է արել Իսրայելին կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ամերիկյան Կոնգրեսի կողմից:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»֊-ը, իսրայելցի մի պաշտոնյայի վկայությամբ՝ Բաբաջանը նման հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ հանդիպման ժամանակ:

Իսկ «Ջերուսալեմ փոստ» թերթում այսօր տպագրված հարցազրույցում Բաբաջանը փաստում է. - «Թուրքիայում հիմա տպավորությունն այնպիսին է, որ հրեա ժողովուրդը կամ, ասենք, հրեական կազմակերպությունները հայկական սփյուռքի, հայկական լոբբիի հետ ձեռք-ձեռքի փորձում են վարկաբեկել Թուրքիային, դատապարտել Թուրքիային եւ թուրք ժողովրդին»:

Բաբաջանը, որը Իսրայել է ժամանել կիրակի օրը, ասել է, թե Թուրքիան «ուրախ կլիներ, եթե Իսրայելի իշխանությունները» կարողանային ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի «որեւէ սխալ բան չկատարվեր այնտեղ»:

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Մարկ Ռեգեւը ասել է. -«Մենք ուշիուշով լսեցինք նրա մտահոգությունները եւ հայտնեցինք նրան մեր դիրքորոշումը»: Խոսնակը հրաժարվել է մանրամասնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG