Մատչելիության հղումներ

Հայաստանում է Եվգենի Գրիշկովեցը


Ինքը Գրիշկովեցը անկեղծանում է, որ երբեւէ չի էլ մտածել նման հաջողության մասին: 9 տարի առաջ գրված պիեսը Եվգենի Գրիշկովեցը խաղացել է աշխարհի տարբեր երկրներում, այն անգամ այլ լեզուներով է թարգմանվել:

Այսօր Եվգենի Գրիշկովեցը հանդիսատեսին կներկայանա այլ ներկայացմամբ, որը կոչվում է «Միաժամանակ»: Մոնոներկայացումն այն մասին է, թե ինչպես կարելի է զգալ ինչ-որ բաներ ու հավատալ դրանց ընդամենը վայրկյանների ընթացքում:

Իբրեւ գրող` Եվգենի Գրիշկովեցը 5 գիրք է ընթերցողի դատին հանձնել: Նրա խոսքով` իր ստեղծագործությունների հիմքում իրական փաստերն են, որոնք նա համեմում է երգիծանքով:

Եվգենի Գրիշկովեցը փաստում է, որ իր ամենասիրելի հանդիսատեսը Մոսկվայում է, որտեղ թատերական մշակույթ կա:

Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ապա նա ասաց. - «Ստիպված էի պարբերաբար ակնարկել, որ ավելի ազատ զգան իրենց, որ թատրոնում կարելի է ծիծաղել, որ այն լուրջ ակադեմիական երեւույթ չէ: Հանդիսատեսը շատ ուշադիր լսում էր ինձ, բայց չկար հանդիսատես-դերասան կապը»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG