Մատչելիության հղումներ

Նամականիշների ցուցահանդես


Ցուցահանդեսի բացմանը ներկա էին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, հայտնի նկարիչ-ֆիլատելիստների ժառանգներ:

Մասնակցելով միջազգային ցուցահանդեսների` հայկական նամականիշները բազմիցս արժանացել են մրցանակների, շահելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ:

«Հայաստանի ֆիլատելիստների միությունը նպատակ ունի պահպանել Հայաստանի ավանդույթներն ու հետաքրքրություն արթնացնել մոռացված այս մշակույթի վերաբերյալ», - նշեց միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ցուցահանդեսի ընթացքում «Հայփոստ»-ը կազմակերպելու է հատուկ միջոցառումներ` նվիրված Հայաստանի գիտամշակութային տարբեր իրադարձությունների:

Հոկտեմբերի 10-ը նվիրվելու է Հայաստանի երիտասարդությանը: Այդ օրը կհայտարարվեն «Գրիր նամակ որեւէ մեկին եւ պատմիր, թե ինչո՞ւ աշխարհը հանդուրժողականության կարիք ունի» թեմայով նամակագրության ամենամյա մրցույթի արդյունքները: Հաղթող նամակը 2008 թվականի միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով կուղարկվի Բեռն: Նույն օրը շրջանառության մեջ կդրվի նաեւ «Ճնճղուկներ» նամականիշը, որի հեղինակը 8-ամյա Եվա Կարապետյանն է:

Հայաստանի ֆիլատելիստների միությունը հաղթողների համար սահմանել է 20 ոսկե, 25 արծաթե եւ 15 բրոնզե մեդալներ: Պարգեւներ են սահմանվել նաեւ ցուցահանդեսի եւ դրա շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումների ընթացքը լավագույնս լուսաբանած լրագրողների համար:

Կազմակերպիչները հայտնեցին նաեւ, որ նախատեսվում է այսօրվանից շրջանառության մեջ դնել «Ծիծեռնակաբերդ» գեղաթերթիկը եւ Փոստի միջազգային օրվան նվիրված հատուկ դրոշմակը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG