Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, արդարադատության նախկին նախարար, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ սկսված կարգապահական վարույթին եւ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ դատավարությանը:
«Ինչ վերաբերում է դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ գործադրելուն, այսօր օրենքով արված է առավելագույնը, որպեսզի դատավորը լինի առավելագույն պաշտպանված», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը: - «Պահը, ինձ թվում է, հաջող պահ չէ, եւ, իսկապես, մտահոգության տեղ է տալիս, որովհետեւ այն տպավորություն է ստեղծում առնվազն քաղաքական կապի, ինչը, դարձյալ, ես չեմ կարող ո’չ բացառել հարյուր տոկոսով, ո’չ պնդել: Որովհետեւ ուղղակի դրա մասին որեւէ տեղեկություն չունեմ»:
Պատասխանելով «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելուն վերաբերող հարցին` Հարությունյանը ասաց. - «Դատարանը կորոշի»:
«Մի բան կարող եմ հստակ ասել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն նշում է, թե որ դեպքերում կարող է գործադրվել խափանման միջոց: Եվ այդ դեպքերը շատ բացառիկ եւ ծայրահեղ են»:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը անցած ամռանը ազատ էր արձակել գրեթե երկու տարի մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ ընկերության փոխտնօրեն Արամ Ղազարյանին. դատավոր Պարգեւ Օհանյանը առաջադրված բոլոր հինգ մեղադրանքներով էլ նրանց անմեղ էր ճանաչել:
Այս որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Գագիկ Հակոբյանը չէր ներկայացել դատական առաջին նիստին, իսկ երկրորդի ժամանակ `այս տարվա օգոստոսի 29-ին, Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան` դատարան չներկայանալու պատճառաբանությամբ:
Հոկտեմբերի 3-ին, երբ նշանակված էր Վերաքննիչ դատարանի նիստը, դրան մասնակցելու նպատակով վաղ առավոտյան Իսպանիայից Հայաստան ժամանած Գագիկ Հակոբյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում: Մեղադրող կողմի չներկայանալու պատճառով, նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Ռուզան Խաչատրյան