Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Երիտասարդներին պետք է ուղարկենք արտասահման սովորելու»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ երիտասարդներին պետք է ուղարկել արտասահման սովորելու:

«Մենք պետք է Ադրբեջան բերենք ամեն արդիականը, ինչ գոյություն ունի աշխարհում: Մենք պետք է մեր երիտասարդներին ուղարկենք արտասահմանյան բուհերում սովորելու, որպեսզի նրանք, լավ գիտելիքներ ստանալով, ծառայեցնեն դրանք իրենց ժողովրդին»,֊ - ասել է նախագահը, Ռամադան մահմեդական պահքի առիթով ելույթ ունենալով Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչությունում:

«Հոգեւոր արժեքների վրա խարսխված արդիականությունն է Ադրբեջանի ապագան»,֊ - կարծիք է հայտնել Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG