Մատչելիության հղումներ

Հայաստանցի պատանի ֆուտբոլիստները խոշոր հաշվով պարտվել են չեխերին


Առաջին խաղակեսն ավարտվել է 3:0 հաշվով: Հենց սկզբում՝ խաղի 3-րդ րոպեին Կադլեցը բացել է հաշիվը: 23-րդ րոպեին հաջողության է հասել Շտոուրաչը, ապա 31-րդ րոպեին Կոլարժիկը հաշիվը դարձրել է 3:0:

Չեխական աղբյուրները հաղորդում են, որ երկրորդ խաղակեսում հայ պատանի ֆուտբոլիստներն ակտիվացրել են խաղը, սակայն չեխերը հմուտ պաշտպանությամբ կասեցրել են գրոհները: Այնուամենայնիվ, 50-րդ րոպեին Գուգուշյանը հուժկու հարված է հասցրել, չեխ դարպասապահ Կուլովանին ետ է մղել գնդակը, որին առաջինը հասել է Ստեփանյանը եւ հաշիվը դարձրել 3:1:

Դրանից հետո չեխերը վերստին ակտիվացել են: 59-րդ րոպեին երկրորդ անգամ հաջողության է հասել Կադլեցը, 67-րդ րոպեին Ֆերմաչկային վայր են գցել տուգանային հրապարակում եւ հենց նա էլ իրացրել է 11-մետրանոցը: Այդպես, խաղի հաշիվը դարձել է 5:1:

«Նպատակին հասանք առանց մեծ դժվարության եւ անցանք հաջորդ փուլ, դա ապահովեց ստանդարտ իրավիճակների ճիշտ իրացումը: Հիմա անհամբերությամբ սպասում ենք Իտալիայի հետ հանդիպմանը», - ասել է Չեխիայի թիմի մարզիչ 3ոզեֆ Պեշիչը:

Հոկտեմբերի 2-ին Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Հայաստանի թիմին:

Հոկտեմբերի 7-ին Հրադեկ Նադ Նիսոու ավանում տեղի կունենա Կիպրոսի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումը:

Չեխիայում անցկացվող մրցափուլում երկու հավաքականներն այսօրվա դրությամբ ոչ մի միավոր չեն վաստակել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG