Այսօր Եվրոպայի ֆուտբոլային միությունը՝ ՈւԵՖԱ֊-ն մեղմացրեց Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի պատիժը` նրա որակազրկման ժամկետը 4 ամսից նվազեցնելով մինչեւ 3 ամիս, սակայն Հայաստանի հետ խաղի ժամանակ արգելանքը դեռ պահպանվելու է:
Պատժի մեղմացումը թույլ կտա Սկոլարիին իր մարզչական գործունեությունը վերսկսել նոյեմբերի 20-֊ին՝ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա֊-Ֆինլանդիա խաղից մեկ օր առաջ: Սակայն նոյեմբերի 17֊-ին, երբ Լիսաբոնում կկայանա Պորտուգալիա֊-Հայաստան հանդիպումը, մարզիչը դեռ որակազրկված կլինի:
Սկոլարին չորս ամսով որակազրկվել էր սեպտեմբերին՝ Սերբիայի հավաքականի անդամ Իվիցա Դրագուտինովիչի վրա հարձակման համար:
Սկոլարիի նկատմամբ սահմանված արգելանքը գործելու է նաեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականների հետ խաղերի ժամանակ:
«Ռոյթերզ»֊-ը մանրամասնում է, որ որակազրկումը նշանակում է, որ «մարզիչը իրավունք չունի մտնելու թիմի հանդերձարան եւ տեխնիկական տարածքներ, շփվելու խաղացողների հետ»:
Պորտուգալիան իր խմբում երրորդն է` զիջելով Լեհաստանին եւ Ֆինլանդիային: