Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը զգուշավոր է Վրաստանի՝ ՆԱՏՕ-֊ին անդամակցելու հարցում


Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորինը այսօր հայտարարել է, որ դեմ է Վրաստանի՝ ՆԱՏՕ֊-ին անդամակցությանը, եթե դա առճակատում կառաջացնի Ռուսաստանի հետ:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ֊-ի ցանկացած ընդլայնում դեպի արեւելք, դեպի Կովկաս չպետք է դիտվի որպես ագրեսիա Ռուսաստանի նկատմամբ»,֊ - ասել է նախարարը «Ռոյթերզ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Հակառակ վրացիների հանդեպ տածած բարեկամական զգացմունքների, եւ ես դա ասել եմ Վրաստանի կառավարության ղեկավարին, նման բան կարող է պատահել միայն այն դեպքում, եթե դա չի ընկալվի Ռուսաստանի կողմից որպես լրացուցիչ սպառնալիք»,֊ - ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG