Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանը զարմացած է տարեց դասախոսների ըմբոստությունից: Կարո Կարապետյանի խոսքով, իր ֆակուլտետում սերնդափոխության բնականոն գործընթաց է: Թեպետ դեկանը խոստովանում է, որ երիտասարդ դասախոսները երբեմն թերանում են, այդուհանդերձ նա համոզված է, որ ընդամենը մի քանի տարվա դասախոսական փորձը նրանց լավ մանկավարժ կդարձնի:
Լիանա Սայադյանը, ով ընդամենը մի քանի տարի է դասախոսում համալսարանում, վստահ է, որ դասն ավելի արդյունավետ է, երբ ուսանողը ոչ թե վախենում է դասախոսից, այլ լսարանում մտերմիկ եւ ընկերական մթնոլորտ է: Հիշելով իր ուսանողական տարիները, երիտասարդ դասախոսը փաստում է, որ իրենց սերունդն այդպես էլ երիտասարդ դասախոսներից դասախոսություն չլսեց:
Այդուհանդերձ երիտասարդներն էլ հաճախ խնդիրներ են ունենում լսարան պահելու հետ: Դժվար է գրեթե տարեկից ուսանողին համոզել, որ իր խոսքը կարեւոր է, որ լսարանում պետք է լուռ մնալ, եւ որ երիտասարդ լինել դեռ չի նշանակում լավ դասախոս չլինել:
Այլ են ուսանողների պահանջները. շատերի համար երիտասարդ դասախոսների առավելություններն անգնահատելի են. երիտասարդների հետ լեզու գտնելն է հեշտ, նրանք շատ խիստ չեն, բացի այդ թարմ են դասավանդման մեթոդները:
Կարլեն Ասլանյան