Մեծ Բրիտանիան հորդորում է Համաշխարհային բանկին հետաքննել Հայաստանում 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի հետ կապված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները, գրում է իր կիրակնօրյա համարում «Օբսերվեր» բրիտանական հեղինակավոր պարբերականը:
Ըստ այդ շաբաթաթերթի՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը հայտարարել է, թե ապացույցներ է ներկայացրել բանկին, որ Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրի իրականացման ժամանակ լուրջ խախտումներ են թույլ տրվել, սակայն բանկը լայնածավալ հետաքննություն չի նախաձեռնել:
Թասքերը, որը հետաքննություն է սկսել Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ, պնդում է, թե երբ սկսել է խորանալ նախագծի մանրամասների մեջ, պարզ է դարձել, որ «կոռուպցիան այնտեղ սկզբից մինչեւ վերջ է, վերեւից ներքեւ, եւ խոսքը ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:
«Օբսերվեր»-֊ի վկայությամբ՝ ծրագրի սկզբնական նպատակն էր՝ բարելավել Երեւանի բնակարանների ջրամատակարարումը, սակայն այնուհետեւ այն հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման ծրագրի:
Թասքերը պնդում է, որ ծրագիրն իրականացնողները յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար:
Բրիտանական հանդեսի վկայությամբ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նամակ է հղել Համաշխարհային բանկին, հորդորելով հետաքննել այս գործը: