Ստամբուլում այսօր վերսկսվում է երկլեզու «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:
Դեռ ամռանը կայացած նախորդ նիստում դատարանը կալանքից ազատ էր արձակել 19 կասկածյալներից 4-ին, սակայն համաձայնել էր ընդլայնել քննության շրջանակները` քննարկելով նաեւ պաշտոնյաների անփութության վերաբերյալ մեղադրանքները:
«Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած շաբաթավերջին Թուրքիայի հյուսիսային Սամսուն քաղաքում դատավարություն է սկսվել երկու ոստիկանների դեմ` այն աղմկահարույց տեսանյութի եւ լուսանկարների առնչությամբ, որոնցում թուրք իրավապահները պատկերված են Դինքի սպանության համար ձերբակալված 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի հետ` վերջինիս բռնած Թուրքիայի պետական դրոշի ֆոնին:
Ոստիկաններին մեղադրանքները ներկայացվել են Դինքի ընտանիքի գանգատի հիման վրա, որի հեղինակները պնդում են, որ ոստիկանությունը հովանավորել է Սամասթին:
«Ֆրանսպրես» գործակալությունը մատնանշում է, որ սա առաջին դեպքն է, երբ հայազգի լրագրողի սպանության առնչությամբ դատարանի առջեւ են կանգնում իրավապահները:
Ավելի վաղ կարգապահական պատժամիջոցներ էին կիրառվել ոստիկանության 8 սպաների նկատմամբ, սակայն մեղադրանքներ ներկայացվել են միայն Սամսունի ոստիկանության պետ Իբրահիմ Ֆիրաթին եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի տեղակալ Մեթին Բալթային:
Ֆիրաթը կարող է մեկից մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտվել «քննության գաղտնիությունը խախտելու համար», քանի որ հիշյալ տեսանյութը եւ լուսանկարները հայտնվել են մամուլում:
Բալթան կարող է ազատազրկվել 6 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով, եթե հաստատվի նրան ներկայացված մեղադրանքը «պետական պաշտոնյաներին անհարիր ակտեր թույլ տալու եւ Սամասթի արարքի նկատմամբ համակրանքի տպավորություն ստեղծելու միջոցով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ»:
Ոստիկանությունը քննադատվում է նաեւ այն բանի համար, որ չի կանխել Դինքի սպանությունը, թեեւ տեղեկություններ ուներ Տրապիզոնում նախապատրաստվող մահափորձի մասին:
52-ամյա Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:
Թուրք ազգայնականները ատելությամբ էին տրամադրված հայազգի լրագրողի հանդեպ, քանի որ նա 1915 թվականի իրադարձությունները որակում էր ցեղասպանություն: