«Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ սեպտեմբերի 25-ին կայացված մեղադրական դատավճիռը վերստին փաստում է, որ դատական իշխանության իրականացման քողի ներքո սահմանափակվում են խոսքի ու քաղաքացիական ազատությունները», - ասված է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության` ուրբաթ օրը տարածած հայտարարությունում: - «Հերթական անգամ ներքաղաքական վճռորոշ զարգացումների հանգրվանում թափ են առնում քաղաքական հալածանքների տարաբնույթ դրսեւորումները»:
«Ծառայամտական անպարկեշտությունը, որով ներթափանցված է դատավճիռը, Հայաստանում տիրող ավտորիտարության վառ ապացույցն է, քանի որ սեփական կարծիքն արտահայտելու համար մարդկանց ազատազրկման մեջ պահելը հարիր չէ ժողովրդավարության սկզբունքներին: Այսօրինակ դատավճիռները ոչ միայն ամոթալի են հայ ժողովրդի համար, այլեւ լրջորեն վնասում են մեր երկրի միջազգային հեղինակությանը», - ասված է հայտարարությունում: - «Բարոյական առումով այն դատավճիռ է հենց հայրենի դատական իշխանություններին: Դրանով ազգի նվիրյալների ապօրինի դատապարտումը դառնում է ողջ հասարակության խնդիրը, նրա քաղաքացիական հասունության վկայագիրը: Իրավական կամայականություններն են, որ գնալով մեծացնում են ժողովուրդ-իշխանություն վիհը, իրապես սպառնում երկրի անվտանգությանը»:
Անցած երեքշաբթի Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողնել «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը (Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք կրելու եւ պահելու համար` դատապարտելով 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Վարդան Մալխասյանը` իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար, եւ ազատազրկվել 2 տարով): Վահան Արոյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը` դատապարտելով 2 տարվա ազատազրկման (առաջին ատյանի դատարանը Արոյանին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման):