Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյան. «Կրթական համակարգը պետք է փոխել աստիճանաբար»


«Կրթական համակարգը պետք է փոխել աստիճանաբար` քանդելը հեշտ է, իսկ կառուցելը` դժվար: Այս է պատճառը, որ փոփոխությունները իրականցվում են աստիճանաբար», - շարունակեց նախարարը: - «Կարող էինք, ինչպես մեր հարեւան Վրաստանը, բոլոր առարկաներով անցնել կենտրոնացված քննական համակարգի, բայց ես որպես նախարար կողմ եմ աստիճանական փոփոխություններին»:

Հարցին, թե բարեփոխումների շրջանակում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Մկրտչյանը պատասխանեց, թե կրեդիտային համակարգը հնարավորություն է տալիս կանոնակարգելու դասախոս - ուսանող հարաբերությունները: Բացի այդ, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու իրական հիմք կարող է հանդիսանալ ուսուցիչների աշխատավարձների բարձրացումը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG