Մատչելիության հղումներ

Դրամատիկականն ու Կամերայինը բացել են նոր թատերաշրջանը


Հոկտեմբերի 13-ին Դրամատիկական թատրոնի բեմում պրեմիերա է` բուլղարացի դրամատուրգ Ստանիսլավ Ստրատիեւի «Մաքսիմալիստը» պիեսը:

Պրեմիերաների շարքը աշնանը շարունակվելու է. մինչեւ տարեվերջ հանդիսատեսի դատին կհանձնվի Գուրգեն Խանջյանի «Վեցերորդ զգայարանը» պիեսը` կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ:

Հաջորդ տարի Դրամատիկական թատրոնը մեծ շուքով հիմնադրման 40-ամյակն է տոնելու: Հոբելյանական է հաջորդ տարին նաեւ Երեւանի կամերային թատրոնի համար: Գեղարվեսատակն ղեկավար Արա Երնջակյանն ասաց, որ թատրոնի շենքը 25-րդ հոբելյանական թատերաշրջանից առաջ հիմնովին վերանորոգվել է:

Կամերային թատրոնում երկու նոր պրեմիերա է սպասվում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG