Մատչելիության հղումներ

Ադրբեջանը առաջարկում է ՏՐԱՍԵԿԱ-ի գագաթնաժողովը անցկացնել Բաքվում


Ադրբեջանի կառավարությունը առաջարկում է ՏՐԱՍԵԿԱ-ի գագաթնաժողովը անցկացնել Բաքվում: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանում ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը, ներկա պահին հարցը քննարկվում է մասնակից պետությունների միջեւ:

«Մենք մեծ հույսեր ենք կապում գագաթնաժողովի հետ», - հայտարարել է Մուսթաֆաեւը. - «Դա Ադրբեջանին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում»:

APA գործակալության փոխանցմամբ, ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում նախագծերը ֆինանսավորող Եվրահանձնաժողովը առաջարկում է միջոցառումը անցկացնել Բրյուսելում: Բացի այդ, ըստ Մուսթաֆաեւի, Բաքվում գագաթնաժողովի անցկացմանը դեմ է Հայաստանը:

12 երկրներ ընդգրկող ՏՐԱՍԵԿԱ-ի առաջին գագաթնաժողովը անցկացվել է 1998 թվականին Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG