Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը մոտեցավ առաջատարներին


Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության երկրորդ փուլի երրորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Երեւանի ժամանակով կեսգիշերին սկսված պարտիան ավարտվել է 42-րդ քայլում:

Ներկայումս Արոնյանը 5 միավորով 3-5-րդ տեղերն է կիսում աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ հունգարացի Պետեր Լեկոյի հետ:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վիշվանաթան Անանդը` 6,5 միավորով, որին հետեւում է իսրայելցի Բորիս Գելֆանդը` 5,5 միավորով:

4,5-ական միավոր ունեն ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:

Աղյուսակը 4 միավորով եզրափակում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը:

Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Լեկոյի հետ:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մինչեւ մրցաշարի ավարտը հայաստանցի շախմատիստը խաղալու է նաեւ Գելֆանդի, Սվիդլերի եւ Կրամնիկի հետ:

Աշխարհի գործող չեմպիոնի հետ Արոնյանը կխաղա մրցաշարի վերջին տուրում` սեպտեմբերի 29-ին, սեւերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG