Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Բակո Սահակյանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Բակո Սահակյանին` Հայաստանի նախագահը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը, եւ նա նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG