«Ռուսաստանի «Գաբալայան դիվանագիտությունը» սնանկացել է». - այս վերնագրի ներքո այսօր հրապարակած հոդվածում Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլյակի խոսքերը, ըստ որի` հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցություններում դիրքորոշումների մերձեցում չի ապահովվել:
Ամերիկացիները չեն ցանկանում հրաժարվել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրից: ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը չի կարող փոխարինել համալիրը, որն ամերիկացիները ցանկանում են ստեղծել Կենտրոնական Եվրոպայում:
Նա նշել է նաեւ, թե կարելի է քննարկել Գաբակայի կայանը Չեխիայում եւ Լեհաստանում կառուցվելիք համակարգի մի մասը դարձնելու տարերակը: «Սակայն համոզված չեմ` արդյոք այս առաջարկն ընդունելի կլինի՞ ռուսների համար», - ասել է Օբերինգը:
«Գաբալայի կայանը ադրբեջանական օբյեկտ է, եւ այն չպետք է սպառնալիք դառնա Ադրբեջանի համար», - Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
«Զերկալո»-ի մեկնաբանը գրում է, թե ռուսական կողմի համար ելքն այս վիճակից կարող է լինել ռադարային կայանից հրաժարվելը, երբ կսպառվի վարձակալության պայմանագրի ժամկետը:
«Գաբալայի կայանի նշանակությունը շատ մեծ է, կարեւոր է կայանի արդիականացումը: Կայանի նշանակությունը կախված է նաեւ ռուսական նմանատիպ այլ կայաններից», - ասել է Ազիմովը եւ կատակով հավելել. - «Գուցե Գաբալայի կայանը ընդհանրապես պետք չի՞ գալու Ռուսաստանին, եւ մեզ կմնա այնտեղ հոլիվուդյան ֆիլմե՞ր նկարահանել»:
«Զերկալո»-ն փոխանցում է վերլուծաբանների կարծիքը, թե որքան մոտենա կայանի վարձակալության պայմանագրի ավարտը, այնքան ավելի արժեքավոր կդառնա Գաբալայի կայանն ԱՄՆ-ի համար:
Արմեն Քոլոյան, Պրահա