Միջազգային հանրությունը դատապարտել է երեկ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել է հակասիրիական դիրքորոշում ունեցող խորհրդարանական Անտուան Ղանեմը եւ եւս առնվազն 7 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
64-ամյա Ղանեմը, ով կառավարող հակասիրական կոալիցիայի անդամ էր, զոհվել է Բեյրութի` հիմնականում քրիստոնյաներով բնակեցված արվարձանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:
Դատապարտելով ահաբեկչությունը` աշխարհի գերտերությունները այն գնահատել են որպես Լիբանանի խորհրդարանում այսօր անցկացվելիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկիրը ապակայունացնելու փորձ:
«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, այսօրվա լիբանանյան թերթերը եւս տեղի ունեցածը գնահատել են որպես ազդանշան` նախագահական ընտրություններից առաջ:
Ղանեմը 2005 թվականի փետրվարին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո Լիբանանում սպանված արդեն յոթերորդ հակասիրիական գործիչն է:
Սիրիան, սակայն, հերքում է իր առնչությունը ահաբեկչությանը եւ պնդում, որ ռմբահարումը «քրեական ակտ» էր` ուղղված Լիբանանի հետ վերստին մերձենալու իր ջանքերի խափանմանը:
Լիբանանում այսօր սուգ է: Երկրում փակ են բանկերը, դպրոցները եւ կառավարական գրասենյակները: