Մատչելիության հղումներ

Գրիգոր Հարությունյան. «Առաջնային խնդիրը ընդդիմության համախմբումն է որեւէ թեկնածուի շուրջ»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԿԺ) ղեկավար անդամի պնդմամբ` իրենց համար առաջնայինը առաջիկա նախագահական ընտրություններում «ընդդիմության համախմբումն է»:

Ըստ ՀԺԿ-ի քարտուղար Գրիգոր Հարությունյանի, կուսակցությունը «հակված է համախմբման եւ խնդիր չունի անպայման կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին տեսնելու ընդդիմության միասնական թեկնածուի դերում. - «Առաջնային խնդիրը ընդդիմության համախմբումն է որեւէ թեկնածուի շուրջ»:

Կուսակցությունը, Հարությունյանի խոսքերով, ունի իր թեկնածուն եւ ներուժը` մասնակցելու 2008 թվականի նախագահական ընտրություններին:

«Իհարկե, մեր մասնակցությունն ենք ունենալու նախագահական ընտրություններին», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց Հարությունյանը: - «Նախորդ երկու ընտրություններում մենք ակտիվ մասնակցություն ունեցել ենք»:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին խոսակցություններին` ՀԺԿ-ի ղեկավար անդամը ասաց. - «Մենք գնահատում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը, որը նաեւ կարող է համախմբողի տեր կատարել, բայց ամեն դեպքում... Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը այդ [իր թեկնածությունն առաջադրելու] մասին դեռ ոչինչ չի ասել»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հանդիպման վերաբերյալ Հարությունյանը ասաց. - «Մեկ անգամ է հանդիպել` Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով... Իրենք մոտեցումներն են ներկայացրել, անհանգստությունն են արտահայտել երկրում տիրող իրավիճակի հետ կապված»:

Իսկ եթե ընդդիմության միավորումը չկայանա, ապա, Հարությունյանի խոսքերով. - «Մենք ունենք փորձը առանձին հանդես գալու»:

ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի` ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հավակնությունների մասին էլ Գրիգոր Հարությունյանը ասաց, որ կուսակցությունն իր կարծիքն ու մոտեցումները կարտահայտի «ժամանակին»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG