Մատչելիության հղումներ

Կանադայում Հայաստանի դեսպանության շենքը` Օտտավայի «Ժառանգության ցուցակում»


Օտտավայի քաղաքային խորհուրդը շաբաթասկզբին միաձայն որոշում է կայացրել Կանադայում Հայաստանի դեսպանության շենքը Օտտավայի «Ժառանգության ցուցակում» ընդգրկելու մասին` քաղաքի պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող այլ շինությունների կողքին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ընդգրկվելով «Ժառանգության ցուցակում»` Հայաստանի դեսպանության շենքը հիշատակվելու է Օտտավայի զբոսաշրջային ուղեցույցներում եւ հնարավորություն է ունենալու բաց դռների օրեր կազմակերպել օտարերկրյա ու կանադացի զբոսաշրջիկների համար:

Այս տարի լրանում է շենքի կառուցման 100 տարին: Շենքի արտաքին տեսքը կանադացի նշանավոր ճարտարապետ Վերներ Նոֆքեի (1878-1964) գործն է եւ պատկանում է Իսպանական գաղութատիրական վերածննդի ոճին, որը չափազանց հազվադեպ է հանդիպում Կանադայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG