Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը Ղարաբաղին անդրադարձել է իր զեկույցի` Ադրբեջանին վերաբերող բաժնում


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը պատրաստել է աշխարհում կրոնի ազատության 2007 թվականի զեկույցը, որի Ադրբեջանին վերաբերող բաժնում ասվում է, որ բնակչության մեծ մասը մահմեդականներ են, կան Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հետեւորդներ, հուդայականներ, բողոքականների փոքր խմբեր, մնացածը աթեիստներ են: Նույն բաժնում ասված է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում առանձնահատուկ կարգավիճակ ունի Հայ առաքելական եկեղեցին:

«90-ական թվականներին Հայաստանի հետ պատերազմի ընթացքում տեղի ադրբեջանական բնակչությունը՝ հիմնականում մահմեդականներ, փախուստի է դիմել Լեռնային Ղարաբաղից եւ գրավյալ 7 շրջաններից եւ ի զորու չէ վերադառնալ», - ասված է փաստաթղթում:

Համաձայն զեկույցի, Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը «չի վերահսկվում Ադրբեջանի կառավարության կողմից», իշխանություններն ազատ են արձակել զինծառայությունը մերժելու մեղադրանքով բանտարկված բապտիստ Գագիկ Միրզոյանին եւ փոխադրել են նրան զինվորական ստորաբաժանում՝ ծառայությունն ավարտելու համար: Կրոնական հայացքների պատճառաբանությամբ զինծառայությունը մերժող` «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Արեգ Հովհաննիսյանը 2005 թվականին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա չի բողոքարկել դատավճիռը եւ շարունակում է պատիժը կրել բանտում:

Զեկույցում ընդգրկված են անցած տարվա հուլիսի 1-ից մինչեւ այս տարվա հունիսի 30-ը գրանցված զարգացումները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG