Պետական բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման նպատակով Հաայաստանի նախագահի երեկ ստորագրած կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի գլխավորությամբ:
Նախագահի մամոլ գրասենյակի փոխանցմամբ, հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:
Երկուշաբթի օրը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանն ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է հարկային քաղաքականության խստացման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած մի շարք խորհրդակցություններից հետո:
Ըստ երկրի ղեկավարի` «հանձնաժողովն իր գործունեությամբ պետք է լուրջ ազդակ հաղորդի, որ չկան անձեռնմխելի մարդիկ, ոլորտներ եւ որեւէ տանիք որեւէ մեկի համար չի կարող ծառայել, պետք է աշխատել միմիայն օրինական դաշտում»:
«Հովանավորչություն իրականացնողները պետք է բացահայտվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», - շեշտել է նախագահ Քոչարյանը: