ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման նպատակով Հանրապետության նախագահի այսօր ստորագրած կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի գլխավորությամբ:
«Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ», - հավելում է նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակը: - «Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանն ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է հարկային քաղաքականության խստացման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած մի շարք խորհրդակցությունների հետո»:
Ըստ երկրի ղեկավարի` «հանձնաժողովն իր գործունեությամբ պետք է լուրջ ազդակ հաղորդի, որ չկան անձեռնմխելի մարդիկ, ոլորտներ եւ որեւէ տանիք որեւէ մեկի համար չի կարող ծառայել, պետք է աշխատել միմիայն օրինական դաշտում»:
«Հովանավորչություն իրականացնողները պետք է բացահայտվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», - շեշտել է նախագահ Քոչարյանը: