Մատչելիության հղումներ

«Գյումրիում փոխհրաձգության բոլոր մասնակիցները կալանավորված են»


«Այսօր իրավապահ մարմիններին է ներկայացել 2007 թվականի մայիսի 24-ից հետախուզման մեջ գտնվող Ռուստամ Սարգսյանը, ով մեղադրվում է 2007 մայիսի 20-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու պահում եւ սպանության փորձ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Այսպիսով, այս քրեական գործի շրջանակներում բոլոր հետախուզվողները այլեւս կալանքի տակ են», - հայտարարեց Տռուզյանը: - «Գլխավոր դատախազի ցուցումով սույն քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում»:

Նրա փոխանցմանբ` գործը գտնվում է «ավարտական փուլում»:

Սույն քրեական գործի նախաքննությունը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG