«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիան կարող է վերանայել 41 տարի առաջ գեներալ Շարլ դը Գոլի ընդունած որոշումը ՆԱՏՕ-ի կազմից երկրի դուրս գալու մասին եւ լիիրավ անդամի կարգավիճակով վերադառնալ Հյուսիսատլանտյան դաշինք:
Նախագահ Նիկոլա Սարկոզին անցած ամիս ընդարձակ ելույթով անդրադարձել էր արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին եւ ասել, որ Ֆրանսիան ցանկանում է ըստ ամենայնի նպաստել Եվրոպական միության պաշտպանական կարողության հզորացմանը, եւ ՆԱՏՕ-ն այդ հարցում Փարիզում չի դիտվում որպես ընդդիմախոս:
Գեներալ դը Գոլի որոշման վերանայման հնարավորության քննարկումները էլ ավելի աշխուժացան, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը երեկ հայտարարեց, որ «եկել է ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դերը հստակեցնելու ժամանակը»:
«ՆԱՏՕ-ում առավել ակտիվ դեր կատարելու եւ միացյալ ռազմական կառույց վերադառնալու Ֆրանսիայի ցանկացած որոշում ողջունելի կլինի», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայը` հավելելով, որ այդ նախաձեռնություն կարող է միայն ֆրանսիական կողմից ներկայացվել:
«Դա պետք է լինի միայն ինքնուրույն որոշում, որեւէ վճիռ չի լինի, քանի դեռ որեւէ մեկն այն չի դնում սեղանին, իսկ այդ «որեւէ մեկը» կարող է միայն Ֆրանսիան լինել», - ընդգծել է Ափաթուրայը:
1966 թվականի մարտի 10-ին դը Գոլը դաշնակիցներին հայտնել էր, որ հրամանատարության շուրջ ծագած վեճերի հետեւանքով ֆրանսիացիները դուրս են գալիս ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից: Ֆրանսիան հրաժարվել էր իր հակաօդային համակարգն ինտեգրել ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգին եւ ԱՄՆ-ին արգելել էր միջուկային ուժեր տեղակայել Ֆրանսիայի տարածքում:
Այդ տարաձայնությունների հետեւանքով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը Փարիզից փոխադրվել է Բրյուսել:
90-ական թվականներին նախագահ Ժակ Շիրակի պաշտոնավարման օրոք Ֆրանսիան որոշ չափով վերաինտեգրվել է ՆԱՏՕ-ում, մասնավորապես, շուրջ 120 սպա է գործուղել Բելգիայում եւ ԱՄՆ-ում տեղակայված ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոններ, սկսել է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստերին, ՆԱՏ0-ի զորավարժություններին, ինչպես նաեւ~ խաղաղապահ առաքելություններին: Սակայն Ֆրանսիան ներկա չէ ՆԱՏՕ-ի այնպիսի կառույցներում, ինչպիսին են Պաշտպանության ծրագրավորման կոմիտեն եւ Միջուկային ծրագրավորման խումբը:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ կոնկրետ քայլերը հնարավոր են առաջիկա ամիսներին: Ֆրանսիացի զինվորական փորձագետ Ժան-Կլոդ Մալեի ղեկավարած թիմը հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:
Խոսելով ՆԱՏՕ-ի կազմ Ֆրանսիայի վերադարձի հեռանկարի մասին` Հյուսիսատլանտյան դաշինքի մի պաշտոնյա, որի անունը «Ռոյթերզ»-ը չի հայտնում, ասել է. - «գործն առաջ է շարժվում, թե երբ եւ ինչպես դա կլինի` առայժմ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ անպայման քննարկում կլինի»:
Արմեն Քոլոյան, Պրահա