Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կպարգեւատրի հանրապետության լավագույն ուսուցիչներին


Մրցույթն անցկացվում է 2 փուլով`մարզային եւ հանրապետական: Մրցույթի մարզային կամ քաղաքային փուլի մասնակիցների թեկնածությունները ներկայացնում են դպրոցների տնօրենները` մանկավարժական խորհրդի որոշմամբ: Կրթության ազգային ինստիտուտի առարկայական մասնագետների կողմից ընտրված ուսուցիչներն այսօր նախարարությունում, ըստ առարկաների, վերջին փորձությունն էին անցնում: Երեւանից եւ մարզերից ժամանել էր ավելի քան 41 ուսուցիչ:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօր այս մրցույթին մասնակցող ուսուցիչներն արդեն իսկ հաղթող են, սակայն ինչպես ամեն մրցույթ, այնպես էլ այս մեկը պետք է ունենա 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը:

Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթի հանրապետական փուլի հաղթողները եւ մասնակիցները կպարգեւատրվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Արարողությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին:

Ուսուցիչները հիմնականում մարզերից էին. նրանք հուզված էին, քանի որ առաջին անգամ են նման մրցույթի մասնակցում:

«Ուսուցիչները Հայաստանում այնքան էլ գնահատված չեն, մեզ հիշում են միայն մեր տոնին, իսկ այսպիսի մրցույթները ոգեւորում են», - ասում են նրանք:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG