Հաջորդ ամառ Վրաստանը կտրուկ կկրճատի իր զինվորականների թիվը Իրաքում, 2000-֊ից այն հասցնելով 300֊-ի: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին:
«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ նախարարն ասել է, որ զորախումբը կրճատելու որոշումը նախօրոք համաձայնեցված էր ամերիկացի զինվորականների հետ եւ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը այս գիշեր հրամայել է աստիճանաբար կրճատել ԱՄՆ֊-ի ուժերը Իրաքում:
Այս տարի Վրաստանը կտրուկ ավելացրեց իր զորախմբի անձնակազմը Իրաքում, այն հասցնելով 2000-֊ի:
Վրացական զորախումբը տեղակայված է Իրանի սահմանին: