«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «12 տարվա ընթացքում նախորդ իշխող կուսակցության որակը, բարեբախտաբար, որոշ չափով պահպանվել է, իսկ քանակը` գրեթե իսպառ վերացել: Ոչ թե անհետացել է, այլ սահուն կերպով հոսել է սկզբից դեպի «Երկրապահ», այնուհետեւ դեպի Հանրապետական` ապահովելով նոր «բացարձակ եւ անկասելի» հաղթանակներ բոլոր տիպի ընտրություններում: Որովհետեւ «քանակ կազմողներին» ոչ ՀՀՇ-ի գաղափարներն են հուզում, ոչ էլ ՀՀԿ-ինը: Թե' 12 տարի առաջ, թե' հիմա նրանց հետաքրքրում է կերակրատաշտի մոտ մնալը. կաշառք վերցնելը (եթե պաշտոնյա են) եւ անարգել բիզնեսով զբաղվելը (եթե գործարար են)»: «Ահա ձեզ «զանգվածային կուսակցության» ամբողջ «գաղտնիքը», - բացահայտել է թերթի գլխավոր խմբագիրը:
«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, Գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի վերանշանակման փաստին անդրադառնալով` գնահատել է. - «Թե ինչու է ամեն անգամ Ռոբերտ Քոչարյանը պնդում, որ հենց նա լինի գլխավոր դատախազը, հասկանալի է։ Հայաստանում այդ պաշտոնն ըստ էության կապ չունի հանցավորության դեմ պայքարի հետ եւ ավելի շատ զուտ քաղաքական լծակ է, որն իշխանություններն օգտագործում են ոչ թե հանցավորության, այլ իրենց քաղաքական հակառակորդների դեմ։ Հենց սա է պատճառը, որ Քոչարյանն առանց որեւէ բարդույթի պնդեց նրա թեկնածությունը՝ այն իրավիճակում, երբ աղմկահարույց սպանությունները հաջորդում են մեկը մյուսին, քրեական ռազբորկաները շարունակվում են հասարակության աչքի առաջ»։ «Հասկանալի է, որ եթե գլխավոր դատախազի հիմնական ֆունկցիան իսկապես հանցավորության դեմ պայքարը լիներ, Աղվան Հովսեփյանն այդ պաշտոնում չէր առաջադրվի», - պնդել-եզրակացրել է մեկնաբանը։
«Բեսպրեդելը կշարունակվի եւս 6 տարի» վերնագրի տակ «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականը առանձնացրել է. - «Խիստ խորհրդանշական էր, որ հենց գլխավոր դատախազի ընտրության օրը Ազգային ժողովի շենքի մոտ էին հավաքվել Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցից տուժած վանաձորցիները, որոնք էլ եկել էին պատմելու, թե պարոն Հովսեփյանի ենթականերն ինչ վայրագություններ են իրենց թույլ տվել, ինչպես են ծաղրել ու հայհոյել սպանության գործով անցնող վկաներին։ Եթե դատախազության աշխատակիցների Վանաձորում թույլ տվածի անգամ կեսն իրական է, ապա իրեն հարգող յուրաքանչյուր պատգամավոր պետք է դեմ քվեարկեր նման կառույցի ղեկավարին եւ ոչ մի գնով չհամաձայներ, որ նա եւս 6 տարով ղեկավարի այդ «բեսպրեդելն» իրականացնող կառույցը»։
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, կարեւորել է. - «Մեզ անհրաժեշտ է մեր մտածողությունը մեր պետականության շահերին համապատասխանեցնելու ընդունակություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այդ ընդունակության արտացոլումն է, արտահայտությունը այն բանի, թե ինչպես կարելի է ոգեւորության պահին միանգամից սթափվել, հուսահատության պահին ելք գտնել, լինել ագրեսոր, երբ դա անհրաժեշտ է, լինել պացիֆիստ, երբ դա անհրաժեշտ է... Սա ավելին է, քան իշխանություն պահել-չպահելու տրիվիալ խնդիրը։ Բայց, ցավոք, մեր քաղաքականությունը եւ պետականության մեր ընկալումը այս պրիմիտիվ խնդրից այն կողմ չի անցնում»:
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, արմատական ընդդիմության վարքագիծը բնութագրելով, նկատել է. - «Դատելով ամենից` հհշական կոդլը ահավոր նյարդայնացած է, որ հասարակական եւ քաղաքական, հրապարակային եւ կուլիսային բոլոր քննարկումներում որպես նախագահական ընտրությունների անվիճելի ֆավորիտ հանդես է գալիս վարչապետ Սերժ Սարգսյանը: Դե, իսկ այլընտրանքային թեկնածուների անվերջանալի փնտրտուքը ծավալվում է սոսկ «ով է լինելու նրա հիմնական մրցակիցը» հարթության վրա: Ասել է թե` առաջին տեղի հարցը լուծված է, եւ կռիվը երկրորդ տեղի համար է»:
«Ճոյտից 1,5 միլիոն» վերնագրի տակ «Տարեգիր» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է, թե Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը փակվել է. - «Ճոյտը մուծվել է մեկուկես միլիոն դոլար։ Թե կոնկրետ ում՝ իրազեկ աղբյուրները գերադասում են անունը չտալ»։
Ատոմ Մարգարյան