Մատչելիության հղումներ

Լոնդոնում տեղի կունենա «Լեդ Զեփելին»-ի համերգը


Խումբը լուծարվել էր 1980 թվականին՝ հարվածող Ջոն «Բոնզո» Բոնհեմի անսպասելի վախճանից հետո:

Կիթառահար Ջիմի Փեյջը, երգիչ Ռոբերտ Փլանթը եւ բաս-կիթառահար Ջոն-Փոլ Ջոնսը խմբի լուծարումից ի վեր ընդամենը երեք անգամ են միասին ելույթ ունեցել՝ Աֆրիկայի սովյալներին նվիրված 1985 թվականի բարեգործական համերգին, 1988 թվականին` «Աթլանթիք» ձայնագրական ընկերության 40-ամյակի երեկոյին, ինչպես նաեւ ռոքնռոլի Պատվո սրահում ընդգրկվելու առիթով 1995 թվականին տեղի ունեցած հանդիսավոր համերգին:

Որոշ երաժշտական հանդեսներ հաղորդում են, որ Լոնդոնում կայանալիք համերգին հարվածողը կլինի հանգուցյալ Ջոն Բոնհեմի որդին՝ Ջեյսոն Բոնհեմը:

Այս համերգը «Լեդ Զեփելին»-ը նվիրում է երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող` անցյալ տարի 83 տարեկանում վախճանված Ահմեթ Էրթեգյունի հիշատակին:

Էրթեգյունը ազգությամբ թուրք է, ծնվել է Ստամբուլում եւ երիտասարդ տարիներին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ 1947 թվականին հիմնադրել է «Աթլանթիք Ռեքորդզ» ձայնագրական ընկերությունը:

Էրթեգյունը համագործակցել է Ռեյ Չարլզի, Արեթա Ֆրենքլինի, «Ռոլինգ Սթոունզ»-ի, «Լեդ Զեփելին»-ի եւ այլ աստղերի հետ:


Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG