Մատչելիության հղումներ

Արոնյանը սկսում է պայքարը շախմատային թագի համար


Այսօր Մեխիկոյում սկսվում է շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է հայաստանցի Լեւոն Արոնյանը:

Առաջին պարտիայում, որը կսկսվի Երեւանի ժամանակով մոտ կեսգիշերին, Արոնյանը խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որն այսօր հանդիպելու է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ շախմատային թագի ճակատագիրը կորոշվի վերջին խաղերում:

Մասնագետների կարծիքով՝ աշխարհի չեմպիոնի կոչման ամենահավանական թեկնածուներն են Վլադիմիր Կրամնիկը, Լեւոն Արոնյանը եւ հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG