Ամերիկյան հետազոտողների հրապարակած տվյալների համաձայն, կան երջանկության որոշակի գործոններ. ասենք, ամուսնացածներն ավելի երջանիկ են, քան չամուսնացածները, 65 տարեկանից հետո մարդիկ ավելի գոհ են իրենց կյանքից, քան երիտասարդները, որ դեռ նոր են մտնում կյանք ու բազմաթիվ անելիքներ ունեն:
Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, երջանկության գագաթնակետը ոմանց համար նպատակին հասնելն է, մյուսների համար` նպատակին հասնելու ընթացքը:
Հոգեբանների մի խումբ ասում է, որ մեր օրերում այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթությունը, կանանց եւ տղամարդկանց հավասարությունը, ընտրության հնարավորությունը եւ այլն կարող են նպաստել երջանկությանը: Տիկին Նալչաջյանն ասում է, որ մարդուն հատուկ է անընդհատ երջանկություն փնտրելը, հակառակ դեպքում կյանքն ահետաքրքիր կլինի. - «Չէ՞ որ կյանքում ցանկացած պայքար հենց երջանկության եւ բարեկեցիկ կյանք վարելու համար է»:
Երջանկություն երեւույթը ուսումնասիրած հոգեբաններն ասում են, որ եթե մարդիկ ասում են, որ փողը երջանկություն չի բերում, նրանք միայն մասամբ են ճիշտ:
Երջանկության տվյալների համաշխարհային կենտրոնի անցկացրած հետազոտություններից պարզ է դարձել, որ սովորաբար այն երկրների բնակչությունը, որոնք տնտեսապես ավելի զարգացած են, ավելի երջանիկ է, իսկ աղքատ տնտեսությամբ երկրներում` հակառակը:
Երջանիկ երկրների ցուցակը գլխավորում է Դանիան. հաջորդում են Շվեյցարիան, Ավստրիան եւ այլն: Այս ցուցակի ստորին մասում իր տեղն ունի նաեւ Հայաստանը. փաստորեն, ըստ անցկացված հետազոտությունների, մեր երկրի բնակչությունն այնքան էլ երջանիկ չի համարում իրեն:
Անի Թադեւոսյան