Մատչելիության հղումներ

Արազ Ազիմովը կգլխավորի ադրբեջանական պատվիրակությունը ռուսների եւ ամերիկացիների հետ բանակցություններում


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը կգլխավորի իր երկրի պատվիրակությունը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցություններում, որոնց մասնակցելու են ԱՄՆ-֊ի եւ Ռուսաստանի պատվիրակությունները: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հազար Իբրահիմը:

Եռակողմ հանդիպումը պետք է կայանար շաբաթ օրը, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել է մինչեւ հաջորդ շաբաթ:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ բանակցությունների մասնակիցները նաեւ կայցելեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է իր ամերիկացի պաշտոնակցին համատեղ օգտագործել Գաբալայի կայանը` փոխարենը հրաժարվելով Լեհաստանում եւ Չեխիայում հակաօդային պաշտպանության տարրերի տեղակայումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG