Մատչելիության հղումներ

Ավստրալահայը ընտրվել է Ռայդի փոխքաղաքապետ


Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը երեկ երեկոյան փոխքաղաքապետ է ընտրել խորհրդի անդամ Սարգիս Եդելյանին: Ռայդի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Իվան Փեթչը:

Եդելյանը Ռայդի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2004 թվականի մարտին եւ նման պաշտոն զբաղեցնող առաջին հայն է Ավստրալիայում:

2005 թվականի ապրիլի 12-ին Եդելյանի նախաձեռնությամբ Ռայդի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության 90-ամյակը նշանավորող բանաձեւ եւ իր օրինակին հետեւելու կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը: Դրանով իսկ, ինչպես նշված է նորընտիր փոխքաղաքապետի գրասենյակից ստացված հաղորդագրությունում, Ռայդի խորհուրդը դարձել է Ավստրալիայի առաջին ընտրովի մարմինը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ռայդը Սիդնեյի ամենահայաշատ արվարձանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG