Մատչելիության հղումներ

Ռայսն ընդունել է Բեժուաշվիլիին


ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ, խոստանալով լիովին աջակցել Թբիլիսիին եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործում:

Ինչպես հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, կողմերը նշել են երկու երկրների համագործակցության ռազմավարական բնույթը:

Վրաստանի արտգործնախարարը իր ամերիկացի պաշտոնակցին պատմել է Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին:

Երեքշաբթի օրը Գելա Բեժուաշվիլիին ընդունել է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG