Մատչելիության հղումներ

Վախճանվել է Յան Պորտերֆիլդը


61 տարեկանում հաստ աղիքի քաղցկեղից մահացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:

Ինչպես Լոնդոնից հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, լուրը հաստատել են Անգլիայի Պրեմիեր լիգայի «Սանդերլենդ» ակումբից, որի հերոսն է համարվում Պորտերֆիլդը. 1973 թվականին նրա խփած գոլի շնորհիվ «Սանդերլենդ»-ը նվաճել էր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի գավաթը` հաղթանակ տանելով «Լիդս Յունայթեդ»-ի նկատմամբ:

«Այսքան վաղաժամ մահը ողբերգություն է թե’ նրա ընտանիքի, թե’ ֆուտբոլի համար», - BBC-ին ասել է «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի ղեկավար Ալեքս Ֆերգյուսոնը:

Շոտլանդացի Յան Պորտերֆիլդը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ էր նշանակվել շուրջ մեկ տարի առաջ: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսել էր հաջող ելույթներ ունենալ «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարում, մասնավորապես, արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի հավաքականի նկատմամբ, Երեւանում` 1:0 հաշվով հաղթելով ընտրական մրցաշարի A խմբի առաջատար Լեհաստանի հավաքականին եւ ոչ-ոքի` 1:1 խաղալով Պորտուգալիայի հավաքականի հետ:

1988-93 թվականներին Յան Պորտերֆիլդը մարզել էր անգլիական «Չելսի»-ն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG