Մատչելիության հղումներ

Փակվել է Օրբելի եղբայրներ փողոցը եւ Մարշալ Բաղրամյան պողոտայի մի հատվածը


Երեւանի «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված, այսօրվանից միակողմանիորեն փակվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի` Երեւանի մետրոպոլիտենի վարչական շենքին հարող հատվածը: Քաղաքապետարանից այսօր տեղեկացրել են նաեւ մեկ այլ բանուկ` Օրբելի եղբայրներ փողոցի փակվելու մասին, պայմանավորված Բաղրամյան - Օրբելի եղբայրներ հանգույցի շինարարությամբ:

Սահմանվել է երթեւեկության ժամանակավոր նոր կարգ, ըստ որի` Մարշալ Բաղրամյան պողոտայով դեպի «Բարեկամություն» հրապարակ եւ Կիեւյան փողոց ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի Մարշալ Բաղրամյան 2-րդ անցումով, Ավետիսյան, Գյուլբենկյան, Հրաչյա Քոչարի, Կալենցի փողոցներով եւ Կոմիտասի պողոտայով, Կոմիտասի պողոտայից դեպի Կիեւյան փողոց ուղղությամբ երթեւեկությունը` Կալենցի փողոցով, Կիեւյան փողոցից դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ Հրաչյա Քոչարի, Գյուլբենկյան եւ Ավետիսյան փողոցներով, Կոմիտասի պողոտայից դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ Հրաչյա Քոչարի, Գյուլբենկյան եւ Ավետիսյան փողոցներով:

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ «ամեն ինչ արվում է շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG