Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը աքսորից վերադառնալուց ժամեր անց կրկին արտաքսվել է


Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը յոթնամյա աքսորից հետո Իսլամաբադ վերադառնալուց ժամեր անց կրկին արտաքսվել է իր երկրից:

Այսօր Պակիստան վերադառնալուն պես Շարիֆին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով, ապա ավելի ուշ օդանավով ճանապարհել Սաուդյան Արաբիա, ուր նախկին վարչապետը անցկացրել էր աքսորի տարիները:

Նավազ Շարիֆը, ում կառավարությունը 1999 թվականին պաշտոնանկ էր արվել նախագահ Փերվեզ Մուշարաֆի կողմից` զինված հեղաշրջման միջոցով, մտադրություն էր հայտնել այս տարի ավելի ուշ նախատեսված ընտրություններում պայքարել Մուշարաֆի վարչակարգի դեմ:

Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Հոհմանը Բրյուսելում հայտարարել է, որ Շարիֆին պետք է թույլատրվի վերադառնալ Պակիստան` համաձայն անցյալ ամիս Գերագույն դատարանի կայացրած դատավճռի:

Այսօր նաեւ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության եւ Շարիֆի կողմնակիցների միջեւ, որոնք փորձում էին օդանավակայան հասնել` ճանապարհ հարթելով արգելափակոցների միջով: Նախկին վարչապետի կուսակցության ակտիվիստները ձերբակալվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG