Մատչելիության հղումներ

Գազատարի պայթյունի հետեւանքով դադարեցվել է Իրանից Թուրքիա գազի մատակարարումը


Իրանից բնական գազ տեղափոխող խողովակաշարի պայթյունի հետեւանքով կիրակի երեկոյան դադարեցվել է գազի մուտքը Թուրքիա:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի բնագավառի անանուն պաշտոնյային, ակնկալվում է, որ մինչեւ երեքշաբթի գազամատակարարումը կվերականգնվի ամբողջ ծավալով: Ներկայումս աշխատանքներ են ընթանում գազատարի վնասված 35-մետրանոց հատվածը հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ:

Պաշտոնյան ասել է, թե Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:

Այնուհանդերձ, գործակալությունը նշում է, որ Իրանից եւ Իրաքից, որտեղ քուրդ զինյալների հենակետեր կան, Թուրքիա մտնող խողովակաշարերի հետ կապված խափանարար գործողությունները բավական հաճախակի են:

Իրանը Թուրքիայի երկրորդ ամենախոշոր գազամատակարարն է Ռուսաստանից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG