Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան


Այս շաբաթվա վերջին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը:

Նախատեսվում է, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ:

Սեպտեմբերի 17-ին նախատեսված են միջնորդների հանդիպումները Երեւանում:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն սեպտեմբերի 18-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG