Սիդնեյում՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո Պուտինը հույս է հայտնել, որ ռուս - ամերիկյան հարաբերություններում կշարունակվի «զարգացման դրական դինամիկան»:
«Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին բաց եւ կառուցողական զրույցի համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը` հավելելով, որ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են «տնտեսական հարաբերություններին եւ առանձին խոշոր նախագծերի, որոնց իրագործմամբ հետաքրքրված են թե’ ամերիկացիները եւ թե’ ռուսները»:
Պուտինը ասել է, որ Բուշի հետ քննարկել է նաեւ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված բնապահպանության խնդիրը, որի վերաբերյալ «ռուսական եւ ամերիկյան կողմերի դիրքորոշումները շատ մոտ են»:
«Մենք կոչված ենք լուծել խնդիրները, արդյունքի հասնել, դրան են ուղղված մեր բոլոր ջանքերը», - ասել է Բուշը եւ, դիմելով Պուտինին, հավելել. - «Շնորհակալ եմ ձեզ մեր այս զրույցի եւ մեր բարեկամության համար»:
Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել «Սիդնեյ Հարբոր Մերիոթ» հյուրանոցի սրահում: Ենթադրվում է, որ ավելի ուշ նրանք նորից կհանդիպեն եւ կքննարկեն Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը:
Սիդնեյում Բուշի այցի առիթով տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց կազմակերպիչները հակագլոբալիստներն են: Մի փոքրաթիվ խումբ էլ փորձել է ցույց կազմակերպել ի պաշտպանություն Բուշի, սակայն հակագլոբալիստները թվային առավելության շնորհիվ նրանց ճնշել են եւ Բուշի աջակիցների վրա տոմատի սոուս լցրել:
Ոստիկանները առավել սանձարձակ հակագլոբալիստներից մի քանիսին ձերբակալել են:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, հակագլոբալիստները մտադիր են վաղը Սիդնեյի «Հայդ Փարք»-ում կազմակերպել բողոքի ցույց, որին կմասնակցի շուրջ 20 հազար մարդ:
Ցուցարարները դատապարտում են Ջորջ Բուշի քաղաքականությունն Իրաքում, ինչպես նաեւ գագաթնաժողովին հավաքված պետությունների ղեկավարներից պահանջում են միջոցներ ձեռնարկել մոլորակի կլիմայի վատթարացման հիմնական պատճառ հանդիսացող արդյունաբերական արտանետումները կրճատելու համար:
Սիդնեյի գագաթնաժողովի շրջանակներում տարածաշրջանի պետությունների ղեկավարները քննարկում են ինչպես բնապահպանական, այնպես էլ քաղաքական, տնտեսական եւ այլ թեմաներ, մասնավորապես` Ասիայում ժողովրդավարության հաստատման, համաշխարհային առեւտրի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի, ահաբեկչության դեմ պայքարի եւ Իրաքի հարցերը:
Սիդնեյում գումարված Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակերում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, ստորագրվում են տնտեսական համաձայնագրեր:
Գագաթնաժողովը կավարտվի կիրակի օրը:
Արմեն Քոլոյան, Պրահա